ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունվարի 3-8-ը 13 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ահազանգներն ստացվել են Երևանից, Լոռու մարզի Վանաձոր և Արարատի մարզի Արարատ քաղաքներից:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։