ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 5-8-ը 13 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տարածքների հրդեհներ են բռնկվել
Արագածոտնի մարզիԱպարան քաղաքում՝ 200 քմ,
Արարատի մարզիՆոյակերտ գյուղում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզիԱրծվանիստ գյուղում՝ 400 քմ,
Կոտայքի մարզիՀրազդան քաղաքում՝ 20 հա,
Լոռու մարզիՍպիտակ քաղաքում՝ 1.3 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր քաղաքում՝ 5200 քմ,
Սյունիքի մարզիԿապան քաղաքում՝ 200 քմ,
Տավուշի մարզիԲերդ քաղաքում՝ 5000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 3000 քմ։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 22․8 հա տարածքում։