Տարածաշրջանային

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի տվյալներին։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ մոտ 2,5 միլիոն մարդ է բնակվում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում