Տնտեսություն

Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողին ընձեռվում է իր մատակարարողին ինքնուրույն ընտրելու հնարավորություն

5 րոպեի ընթերցում

Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողին ընձեռվում է իր  մատակարարողին ինքնուրույն ընտրելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը.

«Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է 2022 թվականից՝ շուկայի որոշ սեգմենտների սահմանափակմամբ: Քանի որ էական բարեփոխում էր և մասնագետների վերապատարստում էր պահանջում, այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել արդեն ավարտին հասցրեցինք այս բարեփոխումների առաջին փուլը՝ 2023 թվականի փետվարի 1-ից շուկան լիարժեք իր սեգմենտներով կաշխատի: Հիմնական էությունը, կոնցեպտը մենաշնորհից մրցակցության փոխարինումն է: Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարողին: Այսինքն՝ սպառողը հնարավորություն ունի ընտրել մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի: Կոմերցիոն սպառողների դեպքում հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ինքնուրույն հանդես գալ շուկայի մեծածախ սեգմենտում և անմիջապես արտադրողից էլեկտրաէներգիա գնել: Մյուս հնարավորությունն է` շարունակել մնալ ՀԷՑ–ի սպառող՝ կարգավորվող գներով: Հաջորդ լուրջ առաջընթացը՝ ամբողջ պլանավորումը և հաշվառումն իրականացվելու է ժամային մակարդակով, որն նվազագույնի կհասցնի շեղումները: Դա կենթադրի նաև համապատասխան պատասխանատվություն արտադրողների և սպառողների կողմից»:

ՀԾԿՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար. «Արդեն ունենք ստացված մատակարարման 12 լիցենզիա: Վերջիններս ունեն իրենց սպառողներն ու այլևս կարգավորվող սակագներով չեն, սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։ Ունենք 12 մեծածախ առևտրի լիցենզիա, սա ևս մի բարեփոխման հետևանք է, որ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, և դրա արդյունքում էապես ավելացել է արտահանումը։ Այդ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում»:

2023 թվականի փետրվարի 1-ից ազատ շուկայում կլինի արդեն մեր ընդհանուր սպառման շուրջ 20 տոկոսը՝ 1.2 մլրդ կվ/ժ: « Չնայած այդ թիրախային ցուցանիշին, արդեն 2022 թվականին շուրջ 16 տոկոսն արդեն իսկ մտել են շուկա, քանի որ այդ պարտադիր պահանջներին զուգահեռ գործում է նաև, որ ցանկացած սպառող, որ պահին ուզի, կարող է մտնել շուկա: Հաջորդ գլոբալ բարեփոխումը կուզեի նշել, ինքնավար էլեկտրաարտադրողների վերաբերյալ բարեփոխումն է: Այստեղ նույնպես լուրջ օրենսդրական բարեփոխումներ են տեղի ունեցել: Ունենք շուրջ 12 անգամ քանակի աճ: Այսինքն՝ 784 ինքնավար արտադրող ենք ունեցել 2018 թվականին, այսօր նրանց թիվը կազմում է 9500»,- նշել է ՀԾԿՀ նախագահը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիան որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ պայմանավորվել արտադրողի հետ, և գնի առումով արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դերակատարում չունի»:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ քննարկման արդյունքներով համոզվեցիք, թե ինչպիսի կաևորագույն, խորը ինստիտուցիոնալ բարեփոխում է տեղի ունեցել: Եվ ես շատ կարևոր եմ համարում և համոզված եմ, որ այս բարեփոխումը մեծապես նպաստելու է 2023 թվականին առնվազն 7 տոկոս աճ ապահովելու մեր նախանշած թիրախի իրականացմանը»:

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում