Հասարակական

Փրկարարները 6 քաղաքացու են իջեցրել Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարերից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները 6 քաղաքացու են իջեցրել Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարերից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացիները գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ փրկարարները Սարալանջ գյուղի«Խաչի տարածք» կոչվող հատվածից 6 քաղաքացու ուղեկցել են անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում