Հասարակական

Դիլիջանում այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 1 հա անտառածածկ տարածք

1 րոպեի ընթերցում

Դիլիջանում այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 1 հա անտառածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։44-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան քաղաքի Իվանովի փողոցում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել էմոտ 9 հա խոտածածկույթ,մոտ 1 հա անտառածածկ տարածք, այրվել՝10 ևջերմահարվել 30 եղևնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում