Հայաստանում հիմնադրվում է նոր արբիտրաժային կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում դատավորների ծանրաբեռնվածությունը էական խնդիր է և կառավարության օրակարգի առաջնային կարևորության հարցերից: Այս մասով իրականացվում են շարունակական բարեփոխումներ տարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են նախատեսում իրականացնել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

«Դատավորների ծանրաբեռնվածությունը էական խնդիր է և մեր օրակարգի առաջնային կարևորության հարցերից: Այս մասով իրականացվում են շարունակական բարեփոխումներ տարբեր ուղղություններով: Նախ հարցին համապարփակ լուծում տալու համար աշխատում ենք դատարանների թվայնացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա և՛ դատավարության կողմերին, և՛ դատարանին դատավարական փաստաթղթերը ներկայացնել առցանց, արդյունքում խնայել ժամանակ ու այլ նյութական ռեսուրսներ»,- ասաց Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում դատավորների թվակազմի ավելացման ուղղությամբ. 2021-2022 թթ. դատավորների 50-ից ավելի նոր հաստիքներ են ավելացվել։

«Պետք է նշել, որ Հայաստանում բնակչության թվի համեմատությամբ դատավորների թվաքանակը դեռևս եվրոպական երկրների միջին ցուցանիշից խիստ ցածր է: Օրենսդրական փոփոխությունների միջոցով ևս նվազեցնում ենք դատավորների ծանրաբեռնվածությունը. վարչական դատավարությունում և սնանկության վարույթում ընդլայնվել են գործերի քննության գրավոր ընթացակարգի կիրառման հիմքերը, հնարավորություն է նախատեսվել նոտարների համար արձակել վճարման կարգադրություններ, իսկ մշտապես գործող արբիտրաժային հաստատություններին՝ որոշակի դեպքերում արբիտրաժի վճիռն ուղարկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ առանց կատարողական թերթ տալու համար դատարանին դիմելու, բացի այդ քաղաքացիական դատավարությունում ընդլայնվել են պարզեցված վարույթի կիրառման հիմքերը, որոնք բոլորը միտված են դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը:

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակները ՀՀ-ում զարգացնելու ուղղությամբ. հիմնադրվում է նոր արբիտրաժային կենտրոն, ներդրվել են պարտադիր հաշտարարության կիրառման հիմքերը»,- եզրափակեց Մինասյանը։

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Français Русский

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով