Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի. Ջոն Բոլթոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թ.-ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում:

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան կարիքի պահին, այդ թվում, ցավոք, Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դնել 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար, կեղծիքի միջոցով) վերընտրվի», - գրել է Բոլթոնը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով, առաջիկա ամիսներին Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը փորձության կենթարկվեն։ Ըստ Բոլթոնի՝ եթե առաջիկա 12 ամիսների ընթացքում Վաշինգտոնը և Լոնդոնը չկարողանան ոտքի կանգնեցնել Ուկրաինան, ապա դրա բացասական հետևանքները կզգան ներկայիս ռազմաճակատից շատ ավելի հեռու:

«Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների հետ կապված ամեն ինչ սխալ ուղով կընթանա, եթե նրանք չտեսնեն Կիևի բացահայտ հաղթանակը, ապա դա կհամարեն Արևմուտքի թուլության վկայություն, որը նրանք չեն վարանի օգտագործել: Մինչ Թեհրանի և Փհենյանի միջուկային հավակնությունները հսկայական վտանգ են ներկայացնում, և մինչ Չինաստանի գոյութենական սպառնալիքին դիմակայելը Արևմուտքի հիմնական մարտահրավերն է լինելու այս դարում, Ուկրաինայի ճակատագրի հրատապությունը չի կարելի անտեսել», - գրել է Բոլթոնը:

Թրամփի նախկին խորհրդականը նաև կանխատեսել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումները կարող են խստանալ, սակայն միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուկրաինայում հակամարտության երկարաձգումը կնպաստի Արևմուտքում դժգոհության աճին։

Հայերեն العربية

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը