Հասարակական

Փրկարարները հեռացրել են Ջերմուկ տանող ավտոճանապարհի եզրին թափված քարերը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հեռացրել են Ջերմուկ տանող ավտոճանապարհի եզրին թափված քարերը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հեռացրել են ճամփեզրին թափված քարերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում