ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին ահազանգ է ստացել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ DAF մակնիշիկցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը․ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։
Փրկարարները ուղղել են բեռնատարը․երթևեկությունը վերականգնվել է։