Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը.

«Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, որն ունի տպավորիչ միջավայր և հետաքրքիր մոտեցումներ: Անշուշտ, այս ամենը Ձեր և թանգարանի անձնակազմի անխոնջ աշխատանքի արդյունքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր նվիրված աշխատանքի և կարևոր գործունեության համար»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ռուզան Սարյանն անդրադարձել են թանգարանում առկա իրավիճակին, ընթացող աշխատանքներին, առաջիկայում նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Կողմերը քննարկել են նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին թանգարանի գործունեության բարելավմանն ուղղված արդյունավետ քննարկման համար: Տնօրենը նախարարին է ներկայացրել թանգարանի հրատարակած Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված «Չարենց-Սարյան» խորագրով պատկերագիրքը:

Նախարար ժաննա Անդրեասյանի հրամանով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի կապակցությամբ «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

«Կրկին շնորհակալություն Ձեր աշխատանքի և ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար»,- հանձնելով պարգևը՝ նշել է նախարարը:

Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հավելել, որ պատրաստ է մշտապես իր գիտելիքներով և կարողություններով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը