Արաս Օզբիլիսը հեռացել է «Փյունիկ»-ից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռացել է ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Օզբիլիսն Ամստերդամի «Այաքս»-ի սան է, և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Արաս Օզբիլիսը «Փյունիկ»-ին էր միացել 2019թ. օգոստոսին:
Օզբիլիսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
Հետևեք մեզԻնստագրամում