Սպորտ

Ինչու է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը. պարզաբանում է ՀՖՖ նախագահը

1 րոպեի ընթերցում

Ինչու է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը. պարզաբանում է ՀՖՖ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պարզաբանել է, թե ինչի համար է ձգձգվում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքբեկյանը թեմային անդրադարձավ ՀՖՖ 23-րդ ժողովի ժամանակ:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ընտրությունը կապված է մի քանի գործոնների հետ: Բացի այն, որ պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, պետք է նաև հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Հարցազրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ արդյոք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար: Նախընտրում ենք ֆուտբոլի հավաքականի մարզչի ընտրությունը կատարել ավելի ուշ, բայց վստահ լինել, որ դա ճիշտ ընտրություն է: Մենք ուզում ենք վստահ լինել, որ հավաքականի գլխավոր մարզիչը գիտակցում է հայկական ֆուտբոլի զարգացման կարևորությունը»,-ասաց նա:

Մելիքբեկյանի խոսքով` հավաքականի նոր գլխավոր մարզիչը կնշանակվի 2023 թվականի հունվարին:

Հետևեք մեզԻնստագրամում

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում