Տարածաշրջանային

Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2023 թվականից կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

«Արմենպրեսը»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթները կվերսկսվեն: Չինաստանը Վրաստանի համար առաջնահերթ զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Ավանդաբար, Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները առանձնանում են բարձր վճարունակությամբ: Վստահ եմ, որ ուղիղ չվերթները կնպաստեն չինացիների ավելի մեծ ժամանմանը: Ինչպես նաև զբոսաշրջիկների այցը 2023 թվականին դրականորեն կանդրադառնա զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման դինամիկայի վրա»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Չինաստանից դեպի Վրաստան թռիչքներ կիրականացնի «China Southern Airlines» ավիաընկերությունը։ Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Ուրումչի - Թբիլիսի - Ուրումչի երթուղով։

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Չինաստանից իրականացվել է ավելի քան 6,4 հազար զբոսաշրջային ուղևորություն, ինչը 139,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում