Հասարակական

Փրկարարները Սյունիքում արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Սյունիքում արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

«Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտոմեքենաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում