Ուռուցքաբանության ազգային ինստիտուտն այս տարի ընդունել է 16 293 պացիենտ, ճառագայթային թերապիա է ստացել 1 585 անձ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրենը, փոխտնօրենները, բաժանմունքների ղեկավարները դեկտեմբերի 23-ին ներկայացրել են տարեկան հաշվետվությունները: Ժողովին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը, մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՈՒԱԿ լրատվական ծառայությունից:

Տնօրեն Նարեկ Մանուկյանն իր ելույթում հատկանշական է համարել այն, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2017 թվականի համեմատ հիվանդանոցային ընդհանուր մուտքերը կրկնապատկվել են: Ընթացիկ տարում ՈԻԱԿ-ը պետությանը վճարել է ավելի քան 1 միլիարդ դրամ հարկ՝ բարելավելով իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում:

Տարեկան հաշվետվության ժամանակ շեշտվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ՈՒԱԿ-ն ընդունել է 16 293 պացիենտ, կատարվել է 7 118 վիրահատություն, ճառագայթային թերապիա է ստացել 1 585 պացիենտ, 8 086 հոգի ստացել է քիմիաթերապիայի կուրս, 2022 թվականին հետազոտվել է 65 355 անձ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են կենտրոնում կատարված բացառիկ վիրահատությունները (Լյուիսի վիրահատություն լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով, լյարդի օջախների միկրոալիքային աբլացիա, արթրոսկոպիկ վիրահատություններ, ենթաստամոքսային գեղձի լապարասկոպիկ մասնահատում, հետկրծոսկրային գիգանտ խպիպի հեռացում և այլն): Անդրադարձ է եղել նոր ներմուծված ծառայություններին, ձեռք բերված գերժամանակակից սարք-սարքավորումներին, մատնանշվել առաջիկա անելիքները, սպասվող փոփոխությունները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր ամփոփիչ ելույթում շնորհակալություն է հայտնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին առողջապահական ոլորտում մեծ ներդրման համար, գնահատել, որ այն փոփոխությունները, որոնք արվել են կենտրոնում, աննախադեպ են, լայնածավալ և նշանակալից:

Տնօրեն Նարեկ Մանուկյանը տարեկան հաշվետվության ավարտին շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կենտրոնի կողքին կանգնած լինելու, հանուն քաղաքացիների տարատեսակ ծրագրեր, ներդրումներ կատարելու համար: Մանուկյանը իր երախտիքն է հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին՝ սիրով և անձնվիրաբար աշխատելու և կենտրոնի առաջընթացին ու զարգացմանը նպաստելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այս մեծ փոփոխություններն ու ձեռքբերումները հնարավոր են միայն ու միայն թիմային աշխատանքի շնորհիվ:

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին