Վարչապետի աշխատակազմի ՀՀ անվտանգության խորհրդում նոր նշանակում է կատարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրածին Վարդանի Վարդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից: