Քաղաքականություն

Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», - գրել է Թրահանը Twitter-ի իր էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամները հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում