Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտը կենթարկվի սրտի բաց վիրահատության

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտին՝ 62 ամյա տղամարդուն, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են կորոնարոգրաֆիա, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդին պետք է ուղարկել Երևան՝ սրտի բաց վիրահատական միջամտություն իրականացնելու համար:

«Արմենպրես»-իհետ զրույցում բուժառուի մասին մանրամասներ հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ ընդգծելով, որ Նորք Մարաշ հիվանդանոցի հետ արդեն բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել:

«Սակայն, երբ ճանապարհը փակվեց, բուժառուին նշանակվեց դեղորայքային բուժում տան պայմաններում, որտեղ նա սպասում էր ճանապարհների բացվելուն: Բայց նա երկար նման վիճակում չէր կարող սպասել: Կարմիր խաչից եղավ որևէ պացիենտի Երևան տեղափոխելու առաջարկ, և որոշվեց հենց սրտային պաթոլոգիայով այդ պացիենտին տեղափոխել »,- ասաց Մհեր Մուսայելյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին հիվանդանոցում ունեն ստացիոնար բուժում ստացող 92 պացիենտ, որոնցից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են:

«Եթե պացիենտները վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, չի նշանակում, որ նրանք Երևան տեղափոխվելու կարիք ունեն: Մեր կենտրոնը նորմալ աշխատել է ու շարունակում է աշխատել: Մինչև այս իրավիճակն էլ մենք շատ քիչ պացիենտների ենք ուղարկել Երևան: Ուղարկում էինք միայն նրանց, որոնց չէինք կարող մեզ մոտ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ինչպես այսօրվա հիվանդին, քանի որ մենք չունենք կենտրոն, որտեղ սրտի բաց եղանակով վիրահատություն են իրականացնում: Նման վիրահատություն իրականացնում են միայն Երևանում»,- ասաց նա:

Մուսաելյանի խոսքով՝ մյուս բոլոր ծանր հիվանդներին իրենք կարողանում են սպասարկել, քանի որ վերակենդանացման բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Նա ընդգծեց, որ, բարեբախտաբար, այս պահին դեռևս դեղորայքի պակաս չունեն, որովհետև անցել են ավելի խնայողաբար ռեժիմով աշխատանքի: «Այս պահին դեռևս իրավիճակին տիրապետում ենք, իսկ երկար շարունակվելու դեպքում, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն»,- մանրամասնեց նա:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ