Հասարակական

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը՝ վստահեցնելով, որ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու է:

Այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին չէր կարողանում քվորում ապահովել և նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, սակայն առանց ավագանու նիստերի գումարման, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր լիազորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում