Հասարակական

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքն անհրաժեշտություն է. Սուրեն Պապիկյանը՝ Լին Թրեյսիին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքն անհրաժեշտություն է. Սուրեն Պապիկյանը՝ Լին Թրեյսիին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Սուրեն Պապիկյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում