Մարզային

Կառավարությունը 767 միլիոն 792,2 հազար դրամ է հատկացրել Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը 767 միլիոն 792,2 հազար դրամ է հատկացրել Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար

ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ։ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել 767 միլիոն 792,2 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, նշված գումարից 408 միլիոն 664,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա- 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Լեռնակերտ,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթեւեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաեւ Ծակքար բնակավայրի 6-րդ եւ 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման համար։

42 միլիոն 856,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի համայնքապետարանի, Ծովինար եւ Զոլաքար բնակավայրերի մանկապարտեզների, Վարդենիկ բնակավայրի երաժշտական դպրոցի կարիքների համար գույքի եւ տեխնիկայի ձեռքբերման նպատակով։

55 միլիոն 915,6 հազար դրամ հատկացվել է Մարտունու համայնքապետարանի, Ծովինար բնակավայրի մշակույթի պալատի եւ Ծակքար համայնքի մշակույթի պալատի շենքերի վերանորոգման համար։

17 միլիոն 776,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար եւ Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման համար։

113 միլիոն 540,8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման եւ վերանորոգման համար։

18 միլիոն 882,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի կենտրոնի, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերի թաղամասերի գազիֆիկացման աշխատանքների համար։

110 միլիոն 156,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար , Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման համար։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում