Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» անվամբ հայտնի շենքը, որը 1930թ. բռնագրավվել էր թուրքական պետության կողմից, 92 տարի անց կվերադարձվի հակական «Սանասարյան» հիմնադրամին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24-ը:

Թուրքական Sözcü թերթի հաղորդած տեղեկության համաձայն էլ շենքի սեփականության իրավունքի փոփոխության հարցով Պոլսո Հայոց պատրիարքարանը դատարան է դիմել դեռևս 2011թ.: Պատրիարքարանի բողոքի հիման վրա Գերագույն դատարանի 1-ին քաղաքացիական պալատը 2017թ. բեկանել է դատարանի որոշումը: Սակայն առարկությունից հետո պալատի բեկանված որոշումը կրկին հեռացվել է, իսկ ընդդեմ Պատրիարքարանի դատարանի վճիռը մնացել օրինական ուժի մեջ։

Այնուհետև «Սանսարյան» հիմնադրամը այս փաթեթը ներկայացրել է Սահմանադրական դատարան և անհատական դիմում է ներկայացրել։ Դիմումում նշվել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայ երեխաների կրթության և վերապատրաստման կարիքները հոգալու համար։ Դիմումում փաստարկվել է, որ 1952 թվականին նահանգային իշխանության կողմից կատարված գրանցումը համարվում է ապօրինի գրանցում, քանի որ այն հիմնված չի եղել դատարանի որևէ որոշման վրա։

Սահմանադրական դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հայցն ընդունելի է, խախտվել է Սահմանադրության 35-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, և որոշման պատճենն ուղարկել Արդարադատության նախարարություն։

Հայ անվանի վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանը Ստամբուլի Սիրքեջիում գտնվող իջևանատունը 1889թ. գնել էր Էրզրումում (Կարին) իր կողմից 1881 թվականին հիմնված Սանասարյան վարժարանի համար եկամուտ ապահովելու համար։ Իջևանատան գնմամբ ստեղծվել է «Սանսարյան» հիմնադրամը։

1915 թվականի Հայոց ցեղասպանության դեպքերից հետո Էրզրումում գործող վարժարանը փակվել է, վարժարանի փակվելուց հետո բռնագրավված իջևանատան շենքը 1920 թվականին վերադարձվել է Հայոց պատրիարքարանին։ Այնուհետև Թուրքիայի կառավարությունը 1930 թվականին շենքը վերջնականապես բռնագրավել է:

Այս տարիների ընթացքում «Սանասարյան հանը» ծառայել է, որպես ոստիկանության, ապա որպես տնտեսական դատարանի շենք:

Հայերեն العربية English Français

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին