Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացած անձանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու հետևանքով շուրջ 1100 արցախցի հնարավորություն չունեն վերադառնալու՝ այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։ Նշված թվից Գորիսում է տեղավորվել շուրջ 200 արցախցի՝ մեծ մասամբ երեխաներ ու կանայք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից տեղեկացրեցին, որ Արցախի ՄԻՊ-ի նշած 1100 քաղաքացիների մեծ մասը տեղավորված են Երևանում, քանի որ կան մի շարք պատվիրակություններ, որոնք տարբեր երկրներից նոր են վերադարձել, պարի խմբեր, որոնք միջազգային մրցույթներից են վերադարձել, երեխաներ, ովքեր իրենց ուսուցիչների հետ եկել էին Եվրատեսիլին մասնակցելու, և մարդիկ, ովքեր եկել էին հիվանդանոցներում բուժում ստանալու նպատակով և այժմ չեն կարողանում վերադառնալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդգծեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անընդհատ կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերների հետ, որպեսզի կարողանան բոլոր հարցերին արագ արձագանքել ու լուծում տալ:

«Գորիսի համայնքապետարանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ երեկվանից կազմակերպում են ճանապարհին մնացած բոլոր արցախցիների կեցության հարցերը, հումանիտար ցանկացած հարցի արագ արձագանքում են: Քաղաքացիները տեղավորված են հյուրանոցներում, ստանում են սնունդ ու անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- ասաց Իրինա Յոլյանը:

Նա նշեց, որ այժմ փորձում են հավաքագրել և արձանագրել երեխաների կարիքները, ովքեր հագուստի, գրենական պիտույքների, ժամանցի պարագաների կարիք կունենան, որպեսզի կարողանան այդ խնդրին էլ սեղմ ժամկետներում լուծում տալ:

Դեկտեմբերի 13-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որձմեռվա այս ցուրտ պայմաններում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով 1100 մարդ մնացել է ճանապարհներին, այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Նա նշել էր, որ սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով