Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար
1 րոպեի ընթերցում
![Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099531.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Ժաննա Անդրեասյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Դումանյանն ազատվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: