Տարածաշրջանային

Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործնական հարցեր

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործնական հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական հարցեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը», - նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։

ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 26-ի և նոյեմբերի 22-ին: Այդ ժամանակ նրանք քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում