Նախատեսվում է ՊՊԾ-ում ԱԱԾ-ում, ստեղծվելիք ՆԳՆ-ում աշխատավարձերն ատեստավորմամբ մինչև 100 տոկոսով բարձրացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկումներ են ընթանում Պետական պահպանության ծառայությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով աշխատավարձերը մինչև 100 տոկոսով բարձրացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որով նախատեսվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ դարձնելով վարչապետին ենթակա առանձին մարմին:

Հիշեցնելով Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին՝ Գրիգորյանն ասաց, որ անվտանգության մարմինները միավորում են և փորձում տեղավորել մեկ կառույցի մեջ: Բայց կան դեպքեր, երբ փորձում են առանձնացնել համակարգի մաս կազմող մարմինները՝ բարձրացնելու նրանց արդյունավետությունն ու նրանց անվտանգության ապահովման կարողությունները: Եվ առանձնացող մարմիններից մեկն էլ հենց Պետական պահպանության ծառայությունն է:«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որ վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա՝ հակահետախուզություն, հակաահաբեկչություն ու սահմանադրական կարգի պահպանում»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ բարեփոխումների տրամաբանության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: «2018 թվականից սկսած՝ մենք մի անգամ աշխատավարձը համընդհանուր բարձրացրել ենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը կամ աշխատավարձերի բարձրացումն ավելի արդյունավետ կլիներ, եթե մենք բարձրացնեինք՝ հիմքում ունենալով անհատական ջանքը: Եվ ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի, ինչպես նաև ՆԳՆ-ի ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում: ԱԽ գրասենյակը բոլոր այս կառույցների հետ քննարկում է ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև 100 տոկոսով բարձրացնելու հարցը»,-ասաց Գրիգորյանը:

Հայերեն

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA