Սպորտ

Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարեն Խորվաթիան և Բրազիլիան: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

Երեկոյան` 23:00-ին, կկայանա մյուս հանդիպումը` Նիդերլանդներ-Արգենտինա: Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Մունդիալի առաջին կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի13-ին, իսկ երկրորդը` 14-ին: Աշխարհի առաջնության չեմպիոնը կորոշվի դեկտեմբերի 18-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում