Առանց քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ընդունումը կնշանակեր հայ-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ընդունում. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է եղել Հայաստանի ակնկալիքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ինչու է ինքը հրաժարվել Երևանում կայացած գագաթաժողովի արդյունքներով Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրումից:

«Ի՞նչն է եղել մեր ակնկալիքը՝ ֆիքսել թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որովհետև սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Փաշինյանը հիշեցրել է 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիների ներխուժումը Հայաստան, որի ժամանակ մարտական գործողություններ չեն եղել: Նրա խոսքով՝ ընդդիմությունը քննադատել է իրեն՝ ասելով, որ եթե հայկական բանակը չի մարտնչում, ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալում:

«Հետո եկավ նոյեմբերը, երբ բանակը կռվեց, դրանից հետո եկավ սեպտեմբերի 13-ը, բանակը էլի կռվեց, ու էդ մեղադրանքը դուրս եկավ: Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրվի, թե ինչ է տեղի ունեցել, և այս կոնտեքստում շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Շատ կարևոր է պարզաբանել՝ էնտեղ կա մի տող՝ ցուցաբերել ՀՀ-ին օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում և այդ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների կնշանակի ընդունում են ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում»,- պարզաբանեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել ՀԱՊԿ մոնիթորինգի առաքելություն, կնշանակի ֆիքսել և համակերպվել ստատուսի քվոյի հետ: Նա հիշեցրեց, որ Պրահայում հանդիպման արդյունքներով ֆիքսվել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա: Դրանից հետո նոր հնարավոր է եղել դիտորդական առաքելության գործուղում ՀՀ, քանի որ հստակ են եղել ՀՀ սահմանները:

«Էս ամեն ինչով արդյոք անվտանգային մարտահրավերները քչացե՞լ են ՀՀ-ի շուրջ, ո՛չ, չեն քչացել, հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականներն այն են, որ այս փաստաթղթերը եղածով ընդունելու պարագայում չէին նվազելու, ընդհակառակը՝ շարունակելու էին աճել»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան