Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել է Գյումրի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, Ազգային ժողովի պատգամավորների, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոխվարչապետը մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարված հոգեհանգստի կարգին և ծաղիկների խոնարհմամբ ու ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում