Սպորտ

Մունդիալ-2022. դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կկայանան փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին Մարոկկոն «Education» մարզադաշտում կփորձի գերազանցել Իսպանիայի հավաքականին: 23:00-ին կմեկնարկի Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը: Այս թիմերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Մինչ այս քառորդ եզրափակիչում ուղեգիր են նվաճել և միմյանց դեմ մրցեն հետևյալ զույգերը` Նիդերլանդներ-Արգենտինա, Ֆրանսիա-Անգլիա, Խորվաթիա-Բրազիլիա:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում