Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել N զորամիավորման զորամասերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է N բանակային զորամիավորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը զորամասերից մեկում պաշտպանության նախարարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:

Այնուհետև նախարարը հանդիպել ու զրուցել է ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,

հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:

Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին՝ Պապիկյանը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

Այցի ավարտին նա ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

Հայերեն English Français

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով