ՀՀ Կառավարությունը 122 միլիոն 363 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացվել 122 միլիոն 363 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 48 միլիոն 602 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման, 35 միլիոն 582 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման, 38 միլիոն 179 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վ. Համբարձումյան փողոցի միակողմանի եւ 170 մետր երկկողմ մայթի կառուցման համար։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26