Սպորտ

Մունդիալ-2022. C, D խմբերում կորոշվեն փլեյ-օֆֆի մասնակիցները

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. C, D խմբերում կորոշվեն փլեյ-օֆֆի մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան խմբայի փուլի C, D խմբերի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`C խմբում Լեհաստանը կմրցի Արգենտինայի, իսկ Սաուդյան Արաբիան` Մեքսիկայի հետ: Երկու հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ, Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խմբում վերջին տուրը որոշիչ կլինի բոլոր թիմերի համար: Լեհաստանն ունի 4 միավոր, Արգենտինան` 3, Սաուդյան Արաբիան` 3, իսկ Մեքսիկան` մեկ:

Երևանի ժամանակով 19:00-ին կկայանան D խմբի Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա հանդիպումները: Այս խմբի փլեյ-օֆֆի ուղեգիր ունի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան: Ավստրալիան ունի 3, Դանիան և Թունիսը 1-ական միավոր:

Նախօրեին կայացած հանդիպումներում A և B խմբերից հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել Նիդերլանդները, Սենեգալը, Անգլիան և ԱՄՆ-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում