Միջազգային

Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի երեք եռամսյակների ընթացքում ՌԴ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից:

«Հունվար-սեպտեմբերին բյուջեի եկամուտները սպասվածից ավելին են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10 տոկոսով և մոտեցել են 20 տրիլիոն ռուբլու: Ծախսերը նույնպես աճել են 5,5 տոկոսով՝ հասնելով մոտ 19,5 տրիլիոն ռուբլու»,-հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության նիստում։

Նա պարզաբանել է, որ ծախսերի ավելացումը կապված է նաեւ սոցիալական նպաստների ավելացման հետ, իսկ նյութական օգնության, նպաստների ու ծառայությունների տրամադրումն առավել հասցեական է դարձել։

Միշուստինը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ինը ամսում արտաքին պետական պարտքի ծավալը նվազել է ավելի քան մեկ քառորդով։ Ըստ վարչապետի՝ դա նվազեցնում է օտարերկրյա կապիտալից կախվածությունը և ապահովում հավասարակշռված բյուջետային համակարգ:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին և այլ մարտահրավերներին, բյուջեի հիմնական ցուցանիշները հավասարակշռված են, ֆինանսական համակարգի կայունությունը չի խախտվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում