Հասարակական

Արևելագիտության ինստիտուտը և հնդկական «Վիվեկանանդա» հիմնադրամը խորացնում են գիտական համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Արևելագիտության ինստիտուտը և հնդկական «Վիվեկանանդա» հիմնադրամը խորացնում են գիտական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հնդկաստանի Հանրապետության «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամի միջև նոյեմբերի 29-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել երկու կառույցների միջև գիտական կապերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի խոսքով՝«Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամը հիմնականում վերլուծում է միջազգային հարաբերությունները, և այս առումով ինստիտուտի համար շատ կարևոր է վերլուծությունների վերաբերյալ համատեղ հոդվածներ և գրքեր գրելը, միջազգային գիտաժողովներ կազմակերպելը:

«Եվ հենց արդյունքների հիման վրա կարել է փորձել հասկանալ հայ-հնդկական հարաբերությունների ընդհանուր պատկերը և պարզել, թե ինչպիսին է երկու երկրների միջև համագործակցության ապագան: Ինչպես տեսնում եք, Հայաստանը և Հնդկաստանը, 1990-ականներից սկսած, բարիդրացիական հարաբերություններ ունեն, իսկ վերջին տարիներին էլ ավելի է խորացել: Մենք էլ՝որպես գիտական կենտրոն, փորձում ենք այդ հարաբերություններին գիտական խթան տալ»,- ասաց Ղազարյանը:

«Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամի ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների և միջազգային անվտանգության ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռ. Կ. Սոհնին (R. K. Sawhney) կարևորեց Հայաստանի հետ կապերի ստեղծումը:

«Դեռևս երկու ամիս առաջ հանդիպեցի Հնդկաստանում Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանի հետ, որի ընթացքում խոսել ենք Հայաստանի մասին: Դեսպանի հետ քննարկեցինք Հնդկաստան-Հայաստան կապերը, որոնք շատ հիանալի են. դրանք շատ հին և պատմական: Հետո քննարկեցինք նոր կապեր ստեղծումը: Դրանք ներկայումս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն»,- ասաց Ռ. Կ. Սոհնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում