Մունդիալ-2022. ինչ խաղեր կան նոյեմբերի 28-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում կկայանա հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարը կշարունակեն G, H խմբերում ընդգրկված հավաքականները: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա Կամերուն-Սերբիա հանդիպումը (G խումբ), 17:00-ին միմյանց դեմ կմրցեն Հարավային Կորեայի և Գանայի ընտրանիները (H խումբ): 20:00-ին Բրազիլիայի հավաքականը կխաղա Շվեյցարիայի դեմ (G խումբ), իսկ 23:00-ին` Պորտուգալիա-Ուրուգվայ զույգը կփորձի պարզել հաղթողին (H խումբ):

G խմբի առաջատարները 3-ական միավորով Բրազիլիան և Շվեյցարիան են, միավոր չունեն Կամերունը և Սերբիան:

H խմբում միանձնյա առաջատարը 3 միավորով Պորտուգալիան է: 1-ական միավոր ունեն Հարավային Կորեան և Ուրուգվայը: Զրո միավոր ունի Գանան:

Նոյեմբերի 27-ին կայացած խաղերում Կոստա Ռիկան նվազագույն հաշվով հաղթել էր Ճապոնիային, Բելգիան 2:0 հաշվով զիջել էր Մարոկկոյին: Խորվաթիան վստահ`4:1 հաշվով գերազանցել էր Կանադային, իսկ Իսպանիա-Գերմանիա խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Հայերեն English Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը