Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում է ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Բաքվի քննադատությանը:

«Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները», - ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՌԴ ՊՆ տեղեկագրերում հրապարակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկատվությունն արձանագրվում է խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի։

«Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում շարունակի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու աշխատանքը», - նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով Մոսկվային Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տեղանուններ օգտագործել։

Խաղաղապահ զորախմբի նոյեմբերի 24-ի տարածած հաղորդագրությունում նշվում էր այն մասին, որ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է արձանագրվել ադրբեջանական կողմից. միջադեպը գրանցվել էր Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ:

Հայերեն العربية English Español Français Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր