Պաշտոնական

ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ԱԺ-ում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատուին

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ԱԺ-ում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատուին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը եւ կարեւորել խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում:

Բանախոսները վերահաստատել են հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության եւ խորհրդարանի դերի բարձրացման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում