Սպորտ

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 25-ին

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը կկայանա 4 հանդիպում: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա B խմբի Ուելս-Իրան հանդիպումը, այնուհետ` 17:00-ին կմեկնարկի A խմբի Կատար-Սենեգալ հանդիպումը:

20:00-ին միմյանց դեմ կմրցեն A խմբում ընդգրկված Նիդերլանդները և Էկվադորը: 23:00-ին էլ կկայանա Անգլիա-ԱՄՆ խաղը:

A խմբի առաջատարները Էկվադորն ու Նիդերլանդներն են, որոնք ունեն 3-ական միավոր: Կատարը և Սենեգալը դեռևս միավոր չունեն:

B խմբում առաջին տեղում Անգլիայի ընտրանին է (3 միավոր): 1-ական միավոր ունեն ԱՄՆ-ն և Ուելսը, Իրանը միավոր չի վաստակել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում