Քաղաքականություն

Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի և մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մինչդեռ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Զասը։

Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին:

«Այդ առիթով Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նստաշրջանների քննարկումները (մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին) նվիրված էին Հայաստանի Հանրապետության համար առաջացող սպառնալիքներին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը ՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է Զասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում