Պաշտոնական

Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում. ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում. ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ,22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում, և լիահույս եմ, որ Լիբանանի ժողովուրդը մոտ ապագայում կհաղթահարի առկա դժվարություններն ու կվերագտնի կայունության և զարգացման ուղին:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` հարատև կայունություն և բարօրություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում