Հասարակական

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 20-ին, ժամը 01:26-ին ահազանգ է ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:13-ին, մարվել՝ 04:57-ին: Արվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 32 քմ) և մոտ 80 հակ անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում