Պաշտոնական

Վարչապետը մասնակցել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի անունից տրված պաշտոնական ընթրիքին. հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը մասնակցել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի անունից տրված պաշտոնական ընթրիքին. հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ:

Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում