Հասարակական

Հրազդան քաղաքի մոտ շուրջ 30 հա խոտածածկույթ է այրվել

1 րոպեի ընթերցում

Հրազդան քաղաքի մոտ շուրջ 30 հա խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին տեղեկություն է ստացել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին մոտակա սարում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում