Պաշտոնական

ՀՀ ֆինանսների փոխնախարարը կմասնակցի պարտքի թափանցիկության թեմայով նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների փոխնախարարը կմասնակցի պարտքի թափանցիկության թեմայով նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը կգործուղվի Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա), որտեղ կմասնակցի «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է նոյեմբերի 18-ին։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում