Պաշտոնական

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Clearstream Banking Luxembourg»-ի քննարկումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Clearstream Banking Luxembourg»-ի քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը Լոնդոնում կմասնակցեն «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանին 2022 թվականի դեկտեմբերի 6-9-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների մասնակցելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում