Պաշտոնական

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վարդանյանը Սոչիում կմասնակցի «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վարդանյանը Սոչիում կմասնակցի «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նոյեմբերի 21-23-ը կգործուղվի, Ռուսաստանի Դաշնություն (Սոչի), որտեղ կմասնակցի «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին որոշումը նոյեմբերի 18-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում