Հասարակական

Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացին նոյեմբերի 6-ին, ժամը 11։06-ին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքիԽրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվողաղբամանում նռնակ է հայտնաբերվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվելէ,որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում