ՀՀ նախագահը Արևելյան գործընկերության հարցերով բանագնացներին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատրյանը ողջունել է պատվիրակների այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական ու բազմաշերտ զարգացումը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանն ու սոցիալական, առողջապահական ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները, անվտանգության խնդիրները, անդրադարձել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և կարևորել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ներկայությունը Հայաստանում:

Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության կարևորության և հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան